Ռումինիայի Սուչավա քաղաքի Հաճկատար Սուրբ Աստվածածին եկեղեցու 500-ամյակը

30.07.2012

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Ռումինիայի հայ համայնքը նշում են Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման 500-ամյակը: Այս առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել էր Ռումինիայի հայոց թեմ Սուչավայի Հաճկատար Սուրբ Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը եւ հիմնադրման 500-ամյակին նվիրված տոնակատարությունները հանդիսապետելու համար: Տոնի նախօրեին Երեւանում տեղի ունեցավ «Հայկական վանք, Հաճկատար 500-ամյակ» թեմայով նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: 1000 տպաքանակով լույս տեսած նամականիշի անվանական արժեքը 380 դրամ է: