Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

11.09.2013

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը: Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին` նրա կողմից նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավ, ինչպես նաև նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր: