Ջրաշեն գյուղի եկեղեցին

17.10.2012

Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքի` 1884թ. կառուցված Սուրբ Նշան եկեղեցին այժմ խոնարհված է եւ չի գործում: Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ, իսկ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հիմնովին ավերվել է: Գյուղացիները աղոթատան քարերը համարակալել եւ խնամքով պահում են` հետագայում եկեղեցին վերականգնելու ակնկալիքով: