Ջուղայի ավերված խաչքարերի կրկնօրինակում

24.02.2012

Ճարտարապետ Վարազդատ Համբարձումյանը իր օգնականների հետ բազմաթիվ խաչքարերի կրկնօրինակ է պատրաստել` օգտվելով հարավային Նախիջեւանի (այժմ Ադրբեջանի Հանրապետություն) պատմական Ջուղայի գերեզմանատան ոչնչացված խաչքարերի անսահման հարստությունից: Գերեզմանատունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման համաշխարհային ժառանգության տարածք է, որտեղ կան մի քանի հազար խաչքարեր: Այս ամենը ամբողջովին վերացվել է Ադրբեջանցի զինվորների կողմից 2005 թվականին: