Ջավախք է մեկնել Օշական գյուղի երգչախումբը

28.08.2012

Արագածոտնի թեմի հովանու ներքո գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» երգչախումբը ուխտագնացության էր մեկնել Ջավախք, որտեղ հանդես եկավ կոմիտասյան տարբեր կատարումներով: Երգչախումբը հիմնվել է 2005թ. Արագածոտնի թեմի առաջնորդ Տ.Մկրտիչ եպս. Պռոշյանի եւ խմբավար Առնո Բարխուդարյանի նախաձեռնությամբ: