Պապական Ս. Պատարագ Վատիկանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
14.04.2015
Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագին: Սրբազան արարողության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից սուրբ Ս. Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվեց «Եկեղեցու վարդապետ»: Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Մեծ Եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Ֆրանցիսկոս Պապին և ներկա հավատավոր ժողովրդին: