Պաշտոնյաները դեռեւս չեն հստակեցրել Մայր Տաճարի վերաօծման արարողությանը իրենց մասնակցությունը

18.09.2024

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կայացած ասուլիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահն է հստակ պատասխանել, որ չի մասնակցելու։ Նա հայտարարել է, որ եկեղեցին էլ է տարակուսել իշխանություններին հրավիրելու հարցում, սակայն գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ պետք է հրավիրել։