Չկալով գյուղի եկեղեցու օծումը

23.10.2012

Հոկտեմբերի 20-ին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի կատարվեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղի 1862 թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը, որի ներկա էին եկեղեցու բարերար ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Լոռու փոխմարզպետը, պատգամավորներ ու բազմաթիվ ուխտավորներ: