Ուխտագնացություն Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցի

06.05.2014

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը հռչակված է որպես Մխչյան գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, Արարատյան Հայրապետական թեմի բազմաթիվ երիտասարդներ Տ. Պետրոս քհն. Մայիլյանի գլխավորությամբ ուխտագնացություն էին կազմակերպել Մխչյան գյուղ: