Ուխտագնացություն Հայաստան

11.07.2013

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի մի խումբ ուխտավորների եւ նրանց փոխանցեց իր օրհնությունն ու բարեմաղթանքները: Նրանք հայրենիք էին եկել` ծանոթանալու Հայաստանի պատմական եւ հոգեւոր-մշակութային արժեքներին: