Ուխտագնացություն՝ Օշական-2014

21.10.2014

Ավանդույթի համաձայն՝ Երեւանի Աստվածաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները Սրբոց Թարգմանչաց տոնին ուխտագնացություն էին կազմակերպել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Ֆակուլտետի դեկան գեր. Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանն օրհնեց ուսանողներին եւ նրանց հանձնեց ուսանողական հավաստագրերն ու ստուգման գրքույկները: