Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռում
11.04.2023
Ավագ հինշաբթի է, ժամը 16։00-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի արարողություն: Հոգևորականներից, զինվորականներից ու մանուկներից կազմված թափորը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին Սուրբ Տրդատ բաց խորան է ուղեկցում: Նորին սրբությունը նախ օրհնեց խորանի վրա դրված ջուրը, յուղը, ծնրադրեց ու սկսեց լվալ և օծել առաքյալներին խորհրդանշող տասներկու անձանց ոտքերը: