Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

24.06.2013

Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեության համար տիար Լազար Սուջյանը և տիկին Լաուրա Հարությունյանը արժանացան Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի: