Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

26.09.2017

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին: