Շքանշանի հանձնում

15.05.2013

Մայիսի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգային բարերարին հանձնեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար: