Շքանշանի հանձնում Մայր Աթոռում
10.10.2012
Հոկտեմբերի հինգին Հայկական գրադարանների համաժողովի մասնակիցներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հայրապետը ազգային-եկեղեցական եւ գիտական բեղուն գործունեության համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց համաժողովի մասնակից Տ. Ներսես ավագ քահանա Ներսիսյանին: