Շուրիշկան Սուրբ Ավետարան - Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում

20.04.2012

Ապրիլի 15-ին, Նոր կիրակի օրը, հաստատված ավանդույթի համաձայն, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցներից բերվեց Շուրիշկան նշանավոր Սուրբ Ավետարանը և տարվեց Արակածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ Պատարագի ընթացքում հազարավոր ուխտավորներ հնարավորություն ունեցան համբուրել այն և օրհնություններ ստանալ հրաշագործ Ավետարանից։