Շուրիշկանի հրաշագործ Ավետարան

08.04.2013

Ապրիլի 7-ին` Կրկնազատիկի տոնին, ավանդույթի համաձայն, Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից տարվեց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի. Սուրբ Պատարագից հետո բազմաթիվ ուխտավորներ հնարավորություն ունեցան համբուրելու հրաշագործ Ավետարանը եւ ստանալու նրա օրնությունը: