Շնորհալու՝ 1837 թ. տպագրված «Հավատով խոստովանիմ»-ը Ազգային գրադարանի հավաքածուում է

02.12.2019

Հերթական հնատիպ եզակի հատորը հանգրվանեց Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում: Նոր ձեռքբերումը Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աշխատության 24 լեզվյա ժողովածուն է՝ տպագրված Մխիթարյան միաբանությունում, 1837 թվականին: