Շիրակի թեմում հաստատված արցախցի ընտանիքներին օգնություն է տրամադրվել բեյրութահայերի կողմից

15.01.2024

Սուրբ Ծննդյան տոներին Մայր Աթոռում գտնվող բեյրութահայ բարերարներ Անահիտ և Հրայր Տանձիկյանները այցելել են Շիրակի թեմում հանգրվանած արցախցիներին: Բեյրութում գործող «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» Տանձիկյանների միջոցով Սբ. Ծննդյան նվերներ էր ուղարկել արցախցի ընտանիքների: Շուրջ 100 բազմանդամ ընտանիք նաև սննդի փաթեթներ է ստացել: