Նվիրատվություն Մայր Աթոռի թանգարաններին

06.05.2019

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատան արժեքավոր հավաքածուն համալրվել է 18-րդ դարում փայտի, փղոսկրի և սադափի համադրությամբ պատրասված վարդապետական գավազանով: Գավազանը Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետին է ընծայել Մայր Աթոռի բարերար Աշոտ Թունյանը: Շուտով գավազանը իր տեղը կզբաղեցնի ցուցափեղկում: