Նոր հրատարակություն
12.05.2015
Լույս է տեսել Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հակոբ Արքեպ. Գլնճյանի աշխատությունների ժողովածուն՝ երկու հատորով: Առաջին հատորը, որը հոդվածների ժողովածու է, կրում է «Հավատի եւ բանականության հետքերով» խորագիրը, իսկ երկրորդը՝ Գերշ. Տ. Հակոբ Արքեպ. Գլնճյանի դոկտորական ատենախոսությունն է՝ «Մարտին Լութեր» վերնագրով: