Նոր հրատարակություն

19.07.2017

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու պատմություն» շարքի հերթական մենագրությունը` «Աղթամարի կաթողիկոսության պատմություն» գիրքը` աշխատասիրությամբ Պատմական գիտությունների դոկտոր Վրեժ Վարդանյանի: Մենագրությունն ընդգրկում է Աղթամարի կաթողիկոսության պատմությունը հիմնադրման 1113 թվականից մինչև 1895 թ.: