Նոր հրատարակություն՝ նվիրված Ներսես Աշտարակեցուն

04.05.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Երեւանյան գրախանութում ձևավորվել է նոր ավանդույթ: Այսուհետ, Մայր Աթոռի բոլոր նոր տպագրությունները ընթերցողին կներկայացվեն իրենց հեղինակների եւ հոգեւորականների կողմից: Պատմաբանների եւ քահանաների հետ առաջին հանդիպումը կազմակերպվել էր վերջերս, որի նպատակն էր ներկայացնել Ներսես Ե Աշտարակեցի Կաթողիկոսին նվիրված նոր գիրքը: