Նոր համակարգիչներ` Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանին

10.02.2014

Փետրվարի 4-ին Գևորգյան հոգևոր ճեմարան այցելեց ամերիկահայ գործարար Ջոն Փրիջյանը: Տեր եւ Տիկին Ջոն եւ Գայանե Փրիջյանները (Լոս Անջելոս, Կալիֆորնիա) իրենց երեխաների` Լոռիի եւ Անիի անունից ճեմարանին նվիրել են 30 նոր համակարգիչներ եւ սարքավորումներ: Պր. Փրիջյանը Հայաստան է ժամանել, որպեսզի ապահովի սարքավորումների տեխնիկական ծառայության եւ հետեւողական աշխատանքների իրականացումը: