Նոր եկեղեցիների կառուցում Գեղարքունիքի թեմում

07.10.2013

Գեղարքունիքի թեմում ներկայումս կառուցվում են մի քանի եկեղեցիներ: Թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը նշում է, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում կառուցվել եւ վերանորոգվել են ավելի քան 30 եկեղեցիներ: Շուտով կօծվեն Թթուջուրի, Լճաշենի եւ Սեւան քաղաքի երկու եկեղեցիները: