Նոր ակադեմիական համագործակցություն Գևորգյան հոգևոր ճեմարանի համար

11.10.2011

Վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ վրդ. Սարոյանի եւ Սանկտ Պետերբուրգի Ռուս Ուղղափառ ակադեմիայի միջեւ կնքվեց համագործակցության համաձայնագիր: Այն բաղկացած է ինը կետից. անդրադառնում է համատեղ կրթական, գիտական, հրատարակչական եւ դասախոսական ծրագրերի զարգացմանը: Համաձայնագրի շրջանակներում կկազմակերպվեն ուսանողների եւ դասախոսների փորձի փոխանակումներ, կներկայացվեն նոր կրթական մեթոդներ` գիտական եւ գիտատեխնիկական ոլորտներում: