Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային դպրոցը նշել է հիմնադրման 35 ամյակը

29.04.2024

Համերգը նվիրված է եղել պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանի հիշատակին, ում հետ համույթի սերտ համագործակցությունը սկսվել է 1997թ.: Համերգին ներկայացվել են Փայլակ Սարգսյանի բեմադրությունները: Համույթը մշտապես հաղթում է Հայաստանում և արտերկրում անցկացվող պարային փառատոներին և ավանդաբար նոր բեմադրությունների առաջնախաղը ներկայացնում սփյուռքում։