Նորոգվում է Սկեւռայի մասնատուփը
24.03.2014
Էրմիտաժի թանգարանի թանկարժեք քարերի վերականգնման գիտական բաժնի ղեկավար Իգոր Մալկիելը Ս. Էջմիածնում նորոգում է Սկևռայի 13-րդ դարի նշանավոր մասնատուփը: Այն պատրաստվել է 1293թ. Սսի Կոստանդին արքեպիսկոպոսի պատվերով եւ իր մեջ պարունակում է 18 սրբերի` Սբ. Պողոս, Սբ. Պետրոս, Սբ, Թադեոս եւ Սբ. Բարդուղիմեոս առաքյալների, Սբ. Գրիգոր Լուսավորչի, Սբ Հովհան Ոսկեբերանի եւ այլ սրբերի մասունքներ: Էրմիտաժի թանգարանը մասունքարանը Հայ եկեղեցուն է նվիրել 2000թ.-ին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու օծման առիթով Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմ կատարած այցի ժամանակ: