Նորաօծ քահանաները պահեցողության շրջանում
22.11.2016
Քահանայական ձեռնադրությունից հետո նորաօծ քահանաները 40-օրյա պահեցողության շրջան են անցնում: Այս ընթացքում նրանք մասնակցում են Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվող ժամերգություններին եւ Ս. Պատարագներին: Պահեցողության շրջանի ավարտից Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստանում են նշանակումներ ` իրենց ծառայությունը Հայ եկեղեցու տարբեր թեմերում եւ կառույցներում շարունակելու համար: