Նորաօծ քահանաները պահեցողության շրջանում-2014

24.03.2014

Քահանայական ձեռնադրությունից հետո տասը նորաօծ քահանաներ 40-օրյա պահեցողության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այս ընթացքում նրանք մասնակցում են Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվող ժամերգություններին եւ Պատարագներին: Պահեցողության շրջանի ավարտից հետո նրանք կմատուցեն իրենց առաջին պատարագը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակումներ կստանան` իրենց ծառայությունը Հայ եկեղեցու տարբեր թեմերում եւ կառույցներում շարունակելու համար: