Նշվեց Տեառնընդառաջի տոնը

17.02.2020

Փետրվարի 14-ին 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին` Տեառնընդառաջին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: