Ննջեցյալների հիշատակության օր

21.08.2013

Օգոստոս19-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի հաջորդ օրը, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանն էր: Հավարտ Սուրբ Պատարագի` կատարվեց Հոգեհանգստի կարգ: