Նիժնի Նովգորոդի Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծումը
02.06.2014
Մայիսի 24-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում, ձեռամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի, օծվեց Նիժնի Նովգորոդի նորակառույց Ս. Ամենափրկիչ հայկական եկեղեցին: Այն ունի 19 մետր բարձրություն եւ կարող է տեղավորել մոտ 200 մարդ: Նույն օրը հանդիսավորությամբ բացվեց նաեւ եկեղեցու ներքնահարկում գտնվող թանգարանը: