Նախապատրաստություն ՀԵՀԵԿ-ի երկրորդ պատգամավորական ժողովին

07.07.2011

Հուլիսի 7-10-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկաձորում տեղի կունենա Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության երկրորդ պատգամավորական ժողովը որին մասնակցելու են շուրջ 150 պատգամավոր Հայաստանի եւ Սփյուռքի 35 թեմից եւ հովվությունից: ՀԵՀԵԿ-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո գործող կառույց է, որը համակարգում է երիտասարդության հետ իրականացվող Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը տեղի ծուխերի եւ թեմերի կողմից: