Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը

23.08.2011

Տավուշի մարզի Մովսես գյուղի նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է տեղացիների ջանքերով եւ բարերար պրն. Վազգեն Վանեսյանի աջակցությամբ: Նորակառույց եկեղեցին օծման արարողությունը կատարեց Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը: