Մոսուլի հայ համայնքը

23.02.2015

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում մինչև վերջերս շուրջ 125 հայ ընտանիք էր ապրում: Զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով: 2014 թվականի օգոստոսին իսլամիստ ծայրահեղականների պատճառով, որոնք պայթեցնում են տեղի Ս. Էջմիածն հայկական եկեղեցին, մեկ օրվա ընթացքում Մոսուլի ողջ հայ համայնքը ստիպված թողնում է քաղաքը: