Մոսկվայում ավարտվեց հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը

19.11.2019

Նոյեմբերի 13-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում գումարված թեմական քահանաների երկօրյա ժողովը քննարկել է եկեղեցական, կրթական, մշակութային կյանքին, երիտասարդաց միությունների, հայորդյաց տների, Մայր Տաճարի նորոգության, ԶԼՄ-ների հետ համագործակցությանն առնչվող հարցեր։