Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում ոգեկոչվել է ցեղասպանության նահատակների հիշատակը
25.04.2024
Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում կատարվել է Բարեխոսական կարգ։ «Տապան» թանգարանում բացվել է նաև Եղեռնի զոհերի վավերագիր նկարների, Հայոց ցեղասպանությունը ժամանակին լուսաբանած համաշխարհային մամուլի առաջին էջերի պատկերների ցուցադրություն, որոնք արտացոլում են թուրքական հանցագործությունների իրական պատկերը: