Մյուռոնօրհնության աղոթքներ. Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի

13.09.2024

Տեր Աստված, որ տվողն ես բոլոր բարիքների,

գթա մեզ՝ անարժաններիս, և Քո ժողովրդին՝

Քո մեծ անվան համար, որով մենք կոչվեցինք.

ընդունի՛ր այս խունկը որպես անուշահոտություն՝

քաղցրությամբ բուրելու

Քո թագավորության առաջ,

և հեղիր մեր մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝

այս մեծ պաշտամունքը կատարելու համար,

որ քահանայագործում ենք Քո սուրբ առաքյալների հրամանով։

Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի, և պարտապան չլինենք

Քո ահավոր դատաստանի ժամանակ, այլ այս մեծ և պատվական խորհուրդը

թող լինի մեր մեղքերին քավություն և թողություն։