Միջոցառում՝ նվիրված կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին

02.12.2014

Նոյեմբերի 30-ին՝ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հայաստանյան թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների մեծարման երեկո, որի ժամանակ նրանց շնորհվեցին հատուկ գնահատանքի գրեր՝ նվիրյալ եւ նախանձախնդիր ծառայության համար: