Միջոցառում՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի
06.03.2017
Փետրվարի 28-ին Թբիլիսիում գործող հայկական կառույցները կազմակերպել էին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի երեկո: Միջոցառմանը ներկա էին թբիլիսահայ և վրացի մտավորականներ, դիվանագետներ, համայնքային, հասարակական և քաղաքական գործիչներ: