Միջկրոնական համաժողով Երեւանում
04.09.2013
Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ կրոնական ազատությանն ու դրա մարտահրավերներին նվիրված համաժողով, որին մասնակցում էին բարձրաստիճան հոգեւորականներ, մշակութային եւ հասարակական- քաղաքական գործիչներ: