Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

02.06.2015

Մայիսի 27-29-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էր հայ եւ օտարազգի 23 գիտնական: