Միաբանական համագումարն ամփոփեց իր աշխատանքները

25.06.2014

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու պատգամով իր աշխատանքն ավարտեց, հունիսի 15-21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող, թվով վեցերորդ Միաբանական համագումարը: Այն կրում էր «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը: Առաջին Միաբանական համագումարը տեղի է ունեցել 1988թ. երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ: