Մեռելոց հիշատակության օր

19.09.2012

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները սահմանված են որպես մեռելոց հիշատակության օրեր: Սեպտեմբերի 17-ին` Խաչվերացի տոնի հաջորդ օրը, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Սուրբ Պատարագ: Մայր Տաճարում պատարագիչն էր Տ. Մովսես աբեղա Սարգսյանը: Հավարտ Սուրբ Պատարագին կատարվեց Հոգեհանգստի կարգ: