Մեռելոց հիշատակության օր

17.08.2012

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները սահմանված են որպես մեռելոց հիշատակության օրեր: Օգոստոսի 13-ին`Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հաջորդ օրը, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Սուրբ Պատարագ: Մայր Տաճարում պատարագիչն էր Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը: Հավարտ Սուրբ Պատարագին կատարվեց հոգեհանգստյան կարգ: