Մեռելոց հիշատակության օր

08.01.2013

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները սահմանված են որպես մեռելոց հիշատակության օրեր: Հունվարի 7-ին` Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի հաջորդ օրը, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Սուրբ Պատարագ: Մայր Տաճարում պատարագիչն էր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: Հավարտ Սուրբ Պատարագին կատարվեց հոգեհանգստյան կարգ: