Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը

26.06.2015

Վերջերս մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը: Դեռևս Ս. Սարգիս զորավարի տոնին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և թեմի Երիտասարդաց միության ջանքերով կազմակերպված բարեգործական ճաշկերութի ժամանակ հանգանակված 50 միլիոն դրամը ծրագրի շրջանակներում տրամադրվեց զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հարազատներին: