Մեկնարկել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը

13.03.2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագիրը իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Եկեղեցիների համատեղ գործողություն «Ալյանսի» եւ Հայաստանի Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ` համագործակցելով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի: Ծրագրի նպատակն է ամրապնդել եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, ինչպես նաեւ խթանել հոգեւոր, ազգային ու բարոյական արժեքների զարգացմանը: